Նարեկ Կարապետյանն ու Աննա Գրիգորյանը դեմ արտահայտվեցին Աննա Հակոբյանի առաջարկ-հանդիպմանը

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն ու «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը դեմ արտահայտվեցին վարչապետի տիկին Աննա Հակոբյանի առաջարկ-հանդիպմանը։
«Ոչ, խմբակցությունը ցանկություն չունի ընդունել առաջարկը», – հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
«Չենք հանդիպելու, առանձին կանդրադառնանք հարցին»,- իր հերթին հայտարարել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։
Հիշեցնենք՝ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ավելի վաղ հանդիպման էր հրավիրել «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների ղեկավարներին։
«Քրեական օրենսգիրքում փոփոխություններ կատարելու և ընտանեկան բռնությունը որպես առանձին հանցագործություն ճանաչելու գործընթացին հրավիրում եմ միանալ նաև ընդդիմադիր կին պատգամավորներին:
Աղբյուր՝ 24News.am
