Մոսկվայում Թրամփի բանակցողներին Ռուսաստանի հավաքականի խորհրդանշաններով կապույտ բաճկոններ են նվիրել

Ջարեդ Քուշներ19:44 | նոյեմբերի 12, 2026Մոսկվայում Թրամփի բանակցողներին Ռուսաստանի հավաքականի խորհրդանշաններով կապույտ բաճկոններ են նվիրել
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Ամերիկացի բանակցողներ Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները Մոսկվա ժամանելուց հետո Ռուսաստանի հավաքականի խորհրդանշաններով կապույտ բաճկոններ են նվեր ստացել, հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով իր աղբյուրին։
Ըստ գործակալության զրուցակցի՝ ԱՄՆ երկու ներկայացուցիչներին նվիրել են Bosco ապրանքանիշի «Ոսկե ժառանգություն» հավաքածուի փքաբաճկոններ։ Ուիթքոֆն ուշադրություն է դարձրել Ռուսաստանի հավաքականի բաճկոնին, որը կրում էր իրենց դիմավորած՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈՒՆՀ) ղեկավար, օտարերկրյա պետությունների հետ ներդրումային և տնտեսական համագործակցության հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումն Ուիթքոֆի և Քուշների հետ սկսվել է Մոսկվայի ժամանակով 15:05-ի սահմաններում և տևել ավելի քան երկու ժամ։
Ամերիկացի բանակցողները Մոսկվա են ժամանել Աբու Դաբիից, որտեղ նոյեմբերի 10–11-ին Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների մասնակցությամբ եռակողմ բանակցություններ են անցկացվել Ուկրաինայի հարցով։
<!—>
Հասանելի է
[—>русский
Անձ
Տեղադրություն
Թեմա
ԲանակցություններՔաղաքականություն
Աղբյուրը՝ NEWS.am
