Մոսկվայում և Կրասնոդարում ուժայինները բերման են ենթարկել Հելոուինը տոնող բնակիչների

Մոսկվայում և Կրասնոդարում ուժայինները բերման են ենթարկել Հելոուինը տոնող բնակիչների

Պատահարներ10:41 | նոյեմբերի 2, 2026Մոսկվայում և Կրասնոդարում ուժայինները բերման են ենթարկել Հելոուինը տոնող բնակիչների
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Մոսկվայում և Կրասնոդարում ուժայինները բերման են ենթարկել Հելոուինը տոնող բնակիչների<!—>

]—>

Նոյեմբերի 1-ի գիշերը ուժայինները Մոսկվայի կենտրոնում բերման են ենթարկել Հելոուինը տոնող մի քանի մարդու, հայտնում է «Осторожно, Москва»-ն։ Ոստիկանության, ՕՄՕՆ-ի և Ռոսգվարդիայի աշխատակիցները ստուգայց են անցկացրել Կիտայ-գորոդի շրջանում, որտեղ հավաքվել էին տոնական կերպարանքներով երիտասարդներ։ Դեպքի վայրից տեսանյութում երևում է, թե ինչպես են մի քանի մարդու դեմքով պառկեցրել ասֆալտին։ Sotavision-ի տվյալներով՝ բերման ենթարկվածների թվում եղել են բանանի և տիրանոզավրի կերպարներով դեռահասներ։ Երկուսից էլ պահանջել են հանել հագուստները, ապա ազատ են արձակել։

Զուգահեռաբար ուժայինները ներխուժել են Bizarre սվինգերների ակումբ, որտեղ Հելոուինի առթիվ երեկույթ էր անցկացվում։ Շուրջ 200 հյուրի դեմքով պառկեցրել են հատակին, շատերին խուզարկել ու հարցաքննել են։ Ինչպես հայտնել է Shot-ը, այցելուները մուլտֆիլմերի հերոսների և փոփ մշակույթի այլ ներկայացուցիչների կերպարներով էին, իսկ սեղաններին սեքս-խաղալիքներ էին դրված։ Ալիքի տվյալներով՝ իրավապահները «ԼԳԲՏ քարոզչություն» էին փնտրում։ Ակումբի կառավարիչը հայտարարել է, որ ստուգմամբ խախտումներ չեն հայտնաբերվել, և ակումբին որևէ պահանջ չի ներկայացվել։

Կրասնոդարում ոստիկանությունը նույնպես Հելոուինի կապակցությամբ ստուգայց է անցկացրել և դեռահասների բերման ենթարկել։ Ըստ տեսահաշվետվության՝ աշխատակիցները ստուգել են տոնական հագուստներով ու գրիմով երիտասարդների փաստաթղթերը, նրանցից ոմանց տարել են ծառայողական ավտոբուսներ՝ արձանագրություններ կազմելու համար։ ՆԳՆ-ում ստուգումները բացատրել են «երեխաների անվտանգության համար իրականացվող կանխարգելիչ աշխատանքով» և գիշերը փողոցում անչափահասների գտնվելը կարգավորող օրենքի պահպանմամբ։

Նախօրեին Կրասնոդարի դեռահասներին նախազգուշացրել էին, որ նրանց արգելվում է երեկույթներ կազմակերպել և «ներկված» շրջել փողոցներում. դրան հետևելու են պարեկները, որոնք արձագանքելու են «շատ խիստ»։ Չնայած դրան՝ Կրասնոդարի կենտրոնական՝ Կրասնայա փողոցը լցված էր համապատասխան կերպարանքներով երիտասարդներով։

Սա հարուցել է «Արդար Ռուսաստան» կուսակցությունից երկրամասի խորհրդարանի պատգամավոր Դենիս Խմելևսկու վրդովմունքը։ Նա տեղի ունեցողը անվանել է «իսկական պանօպտիկում» և «դեգեներատների համար էժանագին ներմուծված զվարճանք»։ «Մինչ մեր տղաները ռազմաճակատում իրական պատմություն են կերտում, մյուսները թիկունքում սոցցանցերում հավանումների համար դեմքերին արհեստական արյուն են քսում և բարերում հարբում են», — հայտարարել է պատգամավորը։ Նա հավելել է, որ Հելոուինը տոնելը հակասում է ավանդական արժեքներին և «Արևմուտքի ապականիչ ազդեցության» դրսևորում է։

Հասանելի է

русский

Թեմա

ՊատահարներԱնչափահասներ

Տեղադրություն

ԿրասնոդարՄոսկվաՌուսաստան

Աղբյուրը՝ NEWS.am