Մոսկվայում ադրբեջանական համայնքի ղեկավար Բախտիյար Հասանովն արտաքսվել է Ռուսաստանից

Մոսկվայում ադրբեջանական համայնքի ղեկավար Բախտիյար Հասանովն արտաքսվել է Ռուսաստանից

Մոսկվայում ադրբեջանական համայնքը գլխավորող Բախտիյար Հասանովը արտաքսվել է Ռուսաստանից: Ըստ ադրբեջանական ԱՊԱ-ի ռուսական բյուրոյի՝ Հասանովը միգրանտների ժամանակավոր կալանքի կենտրոնից, որտեղ նա որոշ ժամանակ պահվել էր, տեղափոխվել է օդանավակայան և արտաքսվել Ռուսաստանի Դաշնությունից։

Նշվում է, որ Հասանովի Ռուսաստանի քաղաքացիությունը չեղյալ է հայտարարվել անցյալ տարի։ Այս տարվա հունիսին նա ձերբակալվել է իրավապահ մարմինների կողմից և տեղավորվել միգրանտների ժամանակավոր կալանքի կենտրոնում։

Աղբյուր՝ 24News.am