Մոսկվայաբնակ Հովհաննես Սահակյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է. փաստաբան

Ձերբակալություն12:05 | հոկտեմբերի 30, 2026Մոսկվայաբնակ Հովհաննես Սահակյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է. փաստաբան
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Մոսկայաբնակ Հովհաննես Սահակյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է ։ Այս մասին հայտնել է նրա փաստաբան Կարինե Մարգարյանը։
«Հինգ ամիս տևած պայքարից հետո Հովհաննես Սահակյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցվեց՝ մեղսագրվող արարքը վերջինիս կողմից կատարած չլինելու հիմքով»,– գրել է փաստաբանը։
Նշենք, որ Վերաքննիչը ոչ իրավաչափ է ճանաչել ընտրելու համար ՀՀ եկած տղամարդու ձերբակալությունը։
Հիշեցնենք, որ Հովհաննես Սահակյանը ձերբակալվել էր «Զվարթնոց» օդանավակայանում հունիսի 7-ին ՌԴ վերադառնալիս։ Պատճառը դարձել էր ավելի վաղ նրա տված կարճ հարցազրույցն օդանավակայանում, որտեղ ասել էր, որ ընտանիքի հետ եկել է ընտրություններին մասնակցելու, երեկոյան հետ կգնան, «որ կարող ա խառնվի վիճակը, էրեխեքի հետ ենք, չմնանք, էլի, բարդություններին»։
Ըստ քննչական կոմիտեի հաղորդագրության Հովհաննես Սահակյանը ձերբակալվել էր, քանի որ հաստատապես տեղյակ լինելով նախապատրաստվող հանցագործության մասին չէր հայտնել ՀՀ իրավասու մարմիններին։
Թեմա
ՁերբակալությունԸնտրություններԴատական համակարգՔաղաքականություն
Անձ
Աղբյուրը՝ NEWS.am
