Մոջթաբա Խամենեին ճանաչել են մարջա՝ աստվածաբան, որի կրոնական որոշումներին հետևում են շիաները

Իրան23:24 | նոյեմբերի 29, 2026Մոջթաբա Խամենեին ճանաչել են մարջա՝ աստվածաբան, որի կրոնական որոշումներին հետևում են շիաները
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Իրանցի երեք ազդեցիկ շիա աստվածաբաններ աջակցել են Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Մոջթաբա Խամենեիի՝ կրոնաիրավական որոշումներ կայացնելու իրավունքին և նրան ճանաչել հավատի հարցերում հետևելու արժանի հեղինակություն, հայտնում է Mehr-ը։
Նրանց հայտարարությունները պատասխան են այն հավատացյալների դիմումներին, որոնք նախկինում հետևում էին նրա հոր՝ զոհված գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի կրոնական ցուցումներին։
Համապատասխան գրավոր հայտարարություններ են արել մեծ այաթոլլաներ Սեյեդ Հաշեմ Հոսեյնի Բուշեհրին, Ղոլամ Ալի Սաֆայի Բուշեհրին և Աբաս Քաաբին։
Սաֆայի Բուշեհրին հայտարարել է, որ Մոջթաբա Խամենեիի կրոնական ցուցումներին հետևելը թույլատրելի է և համապատասխանում է իր աստվածաբանական դիրքորոշմանը։ Միաժամանակ նա նշել է, որ, հաշվի առնելով կրոնական և քաղաքական ղեկավարության միասնության կարևորությունը, նման որոշումը «նախընտրելի և առավել տեղին» է։
Հոսեյնի Բուշեհրին, իր հերթին, ընդգծել է, որ Մոջթաբա Խամենեին, անկասկած, ունի կրոնական որոշումներ կայացնելու համար անհրաժեշտ որակավորում և ներկայումս կարող է հանդես գալ որպես ընդօրինակման աղբյուր՝ մարջա։
Քաաբին ևս Իրանի գործող գերագույն առաջնորդին անվանել է «նախընտրելի և ավելի իրազեկ» կրոնական հեղինակություն։
Շիա իսլամում մարջան բարձրաստիճան աստվածաբան է, որի՝ կրոնական իրավունքի մեկնաբանություններին և ցուցումներին կարող են հետևել հավատացյալները։ Նման կարգավիճակի ճանաչումը հատուկ նշանակություն ունի Մոջթաբա Խամենեիի կրոնական հեղինակության և Իրանի ղեկավարության համակարգում նրա դիրքի ամրապնդման համար։
Հասանելի է
Տեղադրություն
Անձ
Թեմա
