Մնում եմ իմ կարծիքին՝ մեզ ներսից են օկուպացրել․ Լարիսա Ալավերդյան

Մնում եմ իմ կարծիքին՝ մեզ ներսից են օկուպացրել․ Լարիսա Ալավերդյան

Հայաստան16:50 | նոյեմբերի 3, 2026Մնում եմ իմ կարծիքին՝ մեզ ներսից են օկուպացրել․ Լարիսա Ալավերդյան
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Մնում եմ իմ կարծիքին՝ մեզ ներսից են օկուպացրել․ Լարիսա Ալավերդյան<!—>

]—>

2018 թվականի սեպտեմբերին կայացած մամուլի ասուլիսներից մեկում ես ասել եմ, որ մեզ ներսից են օկուպացրել, և մնում եմ իմ կարծիքին։ Այս մասին «Կալանավորված Հայաստան» խորագրով կլոր սեղան-քննարկման ընթացքում հայտարարեց Հայաստանի առաջին օմբուդսմեն, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը։

«Ինչպես հայտնի է պատմությունից, պաշարված ամրոցն ավելի հաճախ գրավում են ոչ թե պաշարմամբ, այլ ներսից դավաճանությամբ։ Թիմը, որին ես նույնիսկ չեմ ուզում կուսակցություն անվանել, ստեղծվել է «ոսկերչական ճշգրտությամբ», իսկ նրա առաջնորդները պետք է բարոյականությունից զուրկ լինեն», — նշեց Ալավերդյանը՝ նկատի ունենալով երկրում իշխող քաղաքական ուժին։ Որպես «Կալանավորված Հայաստան» թեմայի այլընտրանք՝ նա առաջարկեց «Աքսորված Հայաստան» անվանումը՝ հղում անելով հայ բանաստեղծ Սիամանթոյի՝ 1894-96 թթ. կոտորածների նախօրեին գրված «Աքսորված ազատություն» բանաստեղծությանը։

«Եթե մենք չենք ուզում այն արդյունքները, որոնց դեռ ծաղիկներն ենք տեսնում, ոչ թե պտուղները… Պտուղները շատ ավելի վատն են լինելու», — նկատեց առաջին օմբուդսմենը։ Լարիսա Ալավերդյանը պատմական անդրադարձ կատարեց կոտորածներին նախորդած տասնամյակներին՝ արձանագրելով, որ թուրքական իշխանությունները հետևողականորեն ոչնչացնում էին մտավորականությանը, սկսվել էին առաջին հերթին ուսուցիչների ձերբակալությունները, տնտեսական ճնշումները, ունևոր հայերից խլում էին ունեցվածքը, իսկ միջազգային հանրությանը «ապացուցում» էին, թե ձերբակալվածները կատարում են օտարերկրյա պետությունների առաջադրանքները և ֆինանսավորվում նրանց կողմից, ինչը, իբր, կարող է հսկայական վնաս հասցնել պետությանը։ «Այս ամենն ուղեկցվում էր զենքի որոնումներով։ Սա ձեզ ոչինչ չի՞ հիշեցնում», — նկատեց Ալավերդյանը՝ հավելելով, որ նպատակը ոչ թե ճնշումն է, այլ հայության ոչնչացումը։

Վերադառնալով ներկայիս իրադարձություններին՝ առաջին օմբուդսմենը, նշելով, որ իր գործունեության բերումով լավ տեղեկացված է Ադրբեջանի իշխանությունների վարած քաղաքականության մասին և հիշեցնելով «Երևանի ղազիության ստեղծման» մասին Փաշազադեի հայտարարությունը, արձանագրեց հակազդման ռազմավարության բացակայությունը։ Նա առաջարկեց ակցիաների փիլիսոփայությունից անցում կատարել գործողությունների փիլիսոփայությանը։ «Դրա համար, որքան էլ միամիտ թվա ռազմավարության մշակումը, ավելի լավ է նման ռազմավարություն ունենալ, քան չունենալ։ Պետք է մտքում ինչ-որ բան ունենալ, որովհետև սկզբում կորչում է գաղափարախոսությունը, հետո՝ հողը։ Ինչպե՜ս «հեշտ ու հանգիստ» մարսեցին Արցախի օկուպացիան՝ լկտիաբար ու ապօրինաբար», — արձանագրեց Ալավերդյանը։ Առաջին օմբուդսմենն առաջարկեց մտածել ռազմավարության մասին։ «Մեզ ներսից են գրավել և վերածում են Թուրքիայի ու Ադրբեջանի համար տարածքի», — եզրափակեց Լարիսա Ալավերդյանը։

<!—>

Հասանելի է

[—>русский

Տեղադրություն

ՀայաստանԱդրբեջան

Թեմա

Մարդու իրավունքներՔաղաքականություն

Անձ

Լարիսա Ալավերդյան

Աղբյուրը՝ NEWS.am