Գեներացվել է կամավոր ատեստավորման ուսուցողական թեստ. ԿԳՄՍՆ

Գեներացվել է կամավոր ատեստավորման ուսուցողական թեստ. ԿԳՄՍՆ

Հայաստան17:03 | նոյեմբերի 3, 2026Գեներացվել է կամավոր ատեստավորման ուսուցողական թեստ. ԿԳՄՍՆ
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Գեներացվել է կամավոր ատեստավորման ուսուցողական թեստ. ԿԳՄՍՆ<!—>

]—>

Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում գեներացվել է կամավոր ատեստավորման ուսուցողական թեստ, որը մասնակիցներին հնարավորություն է տալիս ծանոթանալու թեստի կառուցվածքին և այն լրացնելու հիմնական կանոններին: Հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Ուսուցողական թեստը նախատեսված է բոլոր առարկաներ դասավանդող ուսուցիչների համար և չի հետապնդում գիտելիք ստուգելու նպատակ: Հարցերը հատուկ կազմված պարզ օրինակներ են՝ տարբեր առարկաներից։ Դրանք իրական ատեստավորման հարցաշարերից չեն, և արդյունքը պաշտոնական գնահատական չի համարվում։ Ուսուցողական թեստը լրացնելու համար գրանցում կամ մուտքի կոդ անհրաժեշտ չէ։

Միաժամանակ հայտնում ենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատված՝ հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների 2026 թվականի կամավոր ատեստավորման ժամանակացույցում կատարվել է փոփոխություն։

Մասնավորապես, թղթային եղանակով իրականացվող եզդիերենի, պարսկերենի, ասորերենի, քրդերենի ուսուցիչների կամավոր ատեստավորման քննությունները նոյեմբերի 14-ի փոխարեն կանցկացվեն նոյեմբերի 22-ին՝ ժամը 10:00-ին։

Կամավոր ատեստավորման մյուս առարկաների քննությունների անցկացման օրերն ու ժամերը մնում են անփոփոխ՝ համաձայն ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատված ժամանակացույցի։

Քննական կենտրոնների և ատեստավորման կազմակերպման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններն ուսուցիչները կծանուցվեն:


Տեղադրություն

Հայաստան

Թեմա

ԱտեստավորումԿրթությունՈւսուցիչներ

Կազմակերպություն

ԿԳՄՍ Նախարարություն

Աղբյուրը՝ NEWS.am