Միրզոյանը իրատեսական է համարում 2 տարվա ընթացքում Եվրամիությանն անդամակցելու հայտ ներկայացնելը

Արարատ Միրզոյան14:17 | նոյեմբերի 5, 2026Միրզոյանը իրատեսական է համարում 2 տարվա ընթացքում Եվրամիությանն անդամակցելու հայտ ներկայացնելը
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Հայաստանը փորձում է Եվրամիության հետ համընթաց շարժվել՝ հաշվի առնելով իր հնարավորություններն ու ԵՄ-ի հավանական արձագանքը, և մինչ այժմ դա հաջողվել է։ Այս մասին նոյեմբերի 5-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Հետագայում ևս մենք առաջնորդվելու ենք այս սկզբունքով։ Այսինքն՝ եթե ցանկանում ենք դառնալ ԵՄ անդամ, կարևոր է հասկանալ՝ արդյոք մյուս 27 անդամները պատրա՞ստ են դրան դրական արձագանքել։
Առանց ջերմ արձագանքի և նախնական քննարկումների նման քայլի գնալը մանկամտություն կլիներ։
Ես լիովին իրատեսական եմ համարում, որ 2027–2028 թվականներին կլինի այնպիսի իրավիճակ, երբ մենք Եվրամիությանն անդամակցելու հայտ կներկայացնենք», — նշել է Միրզոյանը։
Հասանելի է
Անձ
Տեղադրություն
Թեմա
Հայաստան-ԵՄ հարաբերություններՔաղաքականություն
Կազմակերպություն
Աղբյուրը՝ NEWS.am
