Mercedes-Benz-ը դիտարկում է Գերմանիայում գործարանների փակման հնարավորությունը

Տնտեսություն22:53 | նոյեմբերի 12, 2026Mercedes-Benz-ը դիտարկում է Գերմանիայում գործարանների փակման հնարավորությունը
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Գերմանական ավտոարտադրող Mercedes-Benz-ը արտադրական բարձր ծախսերի և շահույթի նվազման հետնապատկերին դիտարկում է Գերմանիայում գործարանների փակման հնարավորությունը։ Դրա մասին հայտարարել է ընկերության վարչության՝ կադրային հարցերով պատասխանատու անդամ Բրիտա Զեեգերը, հաղորդում է dpa-ն։
«Մենք ստիպված ենք մանրակրկիտ և առարկայորեն ուսումնասիրել, թե Գերմանիայում որ ձեռնարկությունների պահպանումը դեռ կարող ենք մեզ թույլ տալ»,- ասել է Զեեգերը հինգշաբթի ընկերության ներքին ցանցում հրապարակված հարցազրույցում։
Ըստ նրա՝ ղեկավարությունը կցանկանար ամեն գնով խուսափել գործարանների փակումից, սակայն այժմ ստիպված է ավելի առարկայորեն դիտարկել նաև այդ սցենարը։
Զեեգերը նշել է, որ ընկերությունը ձգտում է աշխատակիցների ներկայացուցիչների հետ համատեղ մշակել միջոցառումների փաթեթ, որը շոշափելի տնտեսական արդյունք կապահովի և միաժամանակ սոցիալապես ընդունելի կլինի։ Սակայն արհմիությունների և աշխատակիցների ներկայացուցիչների հետ արագ համաձայնության հասնել ակնկալել պետք չէ։
Mercedes-Benz-ի արտադրության գծով տնօրեն Միխայել Շիբեն, իր հերթին, հայտարարել է, որ ծախսերի ներկայիս կառուցվածքի պայմաններում գերմանական ձեռնարկություններում ներդրումներ կատարելն անհնար է։ Ըստ նրա՝ ընկերության վարչությունը համատեղ որոշում է ընդունել կասեցնել Գերմանիայի արտադրական հարթակներում հետագա բոլոր ներդրումները։
Շիբեն միաժամանակ մատնանշել է ծախսերի զգալի տարբերությունը. որոշ դեպքերում Գերմանիայում աշխատուժի վարձատրության ծախսերը հինգ անգամ գերազանցում են Արևելյան Եվրոպայի ձեռնարկությունների համանման ցուցանիշները։ Համադրելի տարբերություններ են նկատվում նաև վարչական ծախսերի առումով։
Մի քանի շաբաթ առաջ Շիբեն արդեն զգուշացրել էր, որ Mercedes-Benz-ը կփակի Գերմանիայում գործող երկու գործարան, եթե ընկերությանը չհաջողվի կրճատել ծախսերը։
Վերջին տարիներին ավտոարտադրողը բախվում է վաճառքի ծավալների նվազմանն ու շահույթի կտրուկ անկմանը։
Հասանելի է
Թեմա
ՏնտեսությունԱրդյունաբերություն
Տեղադրություն
Կազմակերպություն
Աղբյուրը՝ NEWS.am
