🇦🇲, 🇷🇺, 🇺🇸Այցելություն Լոռու մարզ՝ Մարգահովիտ, Դեբեդ և Դսեղ համայնքներ։Այս հանդիպումները ևս մեկ անգամ հաստատում են, որ մարդկանց հետ անմիջական ու պարզ շփումը ամենաարժեքավորն է․ հենց այստեղ է առավել ուժեղ զգացվում մարդկային ջերմությունն ու անկեղծ վերաբերմունքը։ Հենց այս մարդկանց մեջ են պահպանված ազնվությունը, պարզությունն ու մաքրությունը՝ այն արժեքները, որոնց վրա պետք է կառուցվի առողջ և կայուն հասարակություն։Հայաստանը փոքր է, բայց ունի մեծ ներուժ և հնարավորություններ, որոնք պետք է ծառայեն երկրի զարգացմանն ու առաջընթացին։ Բարձրացվող հարցերը բազմաթիվ են՝ անվտանգությունից մինչև տնտեսություն, առողջապահությունից մինչև կրթություն, բյուրոկրատական խոչընդոտներից մինչև սոցիալական և գյուղատնտեսական խնդիրներ։ Այդ խնդիրները պահանջում են հստակ և համակարգային լուծումներ։ Ցավոք, գյուղացին այսօր հաճախ մնում է միայնակ իր դժվարությունների դեմ պայքարում։Մարզային այցերը ոչ միայն խնդիրների մասին լսելու, այլև մարդկանց հետ վստահության կամուրջ կառուցելու հնարավորություն են։ Այդ ջերմ մթնոլորտում առավել հստակ է զգացվում՝ որքան կարևոր է իրար լսելը, հասկանալը և միասին լուծումներ գտնելը։Մեր ճանապարհը հստակ է՝ ազգային միասնություն, ներքին համերաշխություն և փոխադարձ հարգանք։🇷🇺Поездка в Лорийскую область: сёла Маргаовит, Дебед и Дсех.Эти встречи в очередной раз подтверждают: самое ценное — это прямое и простое общение с людьми. Именно здесь сильнее всего чувствуются человеческое тепло и искреннее отношение. Именно в этих людях сохранились честность, простота и чистота — те ценности, на которых должно строиться здоровое и устойчивое общество.Армения — маленькая страна, но у неё большой потенциал и большие возможности, которые должны служить развитию и прогрессу страны. Вопросов, которые поднимают люди, очень много: от безопасности до экономики, от здравоохранения до образования, от бюрократических барьеров до социальных и сельскохозяйственных проблем. Всё это требует чётких и системных решений. Но, к сожалению, сегодня сельский житель часто остаётся один со своими трудностями.Региональные поездки — это не только возможность услышать о проблемах, но и установить доверительные отношения с людьми. В этой тёплой атмосфере особенно остро понимаешь, как важно слышать друг друга, понимать и находить решения вместе.Наш путь чёток: национальное единство, общественное согласие и взаимное уважение.🇺🇸Visit to the Lori region: the communities of Margahovit, Debed, and Dsegh.These meetings confirm once again that direct and simple communication with people is the most valuable thing. It is here that human warmth and sincerity are felt most strongly. It is in these people that honesty, simplicity, and purity are preserved — the very values on which a healthy and stable society should be built.Armenia is small, but it has great potential and opportunities that must serve the country's development and progress. The issues raised are many — from security to the economy, from healthcare to education, from bureaucratic obstacles to social and agricultural problems. These issues require clear and systemic solutions. Unfortunately, today the farmer often remains alone in his struggle against hardship.Regional visits are not only an opportunity to hear about problems but also to build a bridge of trust with people. In that warm atmosphere, one feels ever more clearly how important it is to listen to each other, understand each other, and find solutions together.Our path is clear: national unity, internal solidarity, and mutual respect.
Այցելություն Լոռու մարզ՝ Մարգահովիտ, Դեբեդ և Դսեղ համայնքներ։ Այս հանդիպումները ևս մեկ անգամ հաստատում են, որ մարդկանց հետ անմիջական ու պարզ շփումը ամենաարժեքավորն է․ հենց այստեղ է առավել ուժեղ զգացվում մարդկային ջերմությունն ու անկեղծ վերաբերմունքը։ Հենց այս մարդկանց մեջ են պահպանված ազնվությունը, պարզությունն ու մաքրությունը՝ այն արժեքները, որոնց վրա պետք է կառուցվի առողջ և կայուն հասարակություն։
Հայաստանը փոքր է, բայց ունի մեծ ներուժ և հնարավորություններ, որոնք պետք է ծառայեն երկրի զարգացմանն ու առաջընթացին։ Բարձրացվող հարցերը բազմաթիվ են՝ անվտանգությունից մինչև տնտեսություն, առողջապահությունից մինչև կրթություն, բյուրոկրատական խոչընդոտներից մինչև սոցիալական և գյուղատնտեսական խնդիրներ։ Այդ խնդիրները պահանջում են հստակ և համակարգային լուծումներ։ Ցավոք, գյուղացին այսօր հաճախ մնում է միայնակ իր դժվարությունների դեմ պայքարում։
Մարզային այցերը ոչ միայն խնդիրների մասին լսելու, այլև մարդկանց հետ վստահության կամուրջ կառուցելու հնարավորություն են։ Այդ ջերմ մթնոլորտում առավել հստակ է զգացվում՝ որքան կարևոր է իրար լսելը, հասկանալը և միասին լուծումներ գտնելը։
Մեր ճանապարհը հստակ է՝ ազգային միասնություն, ներքին համերաշխություն և փոխադարձ հարգանք։