Մեքքայի համաձայնագիրն ապացուցում է, որ տարածաշրջանում հիասթափվել են ԱՄՆ-ից. Բաղայի

Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Պակիստանի միջև կնքված Մեքքայի համաձայնագիրն ապացուցում է, որ տարածաշրջանի երկրները հիասթափվել են ԱՄՆ-ից և որոշել են անվտանգության հարցերում հույսը դնել սեփական ուժերի վրա: Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմաիլ Բաղային, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ոչ մի հիմք չկա անհանգստանալու Թուրքիայի, Պակիստանի և Սաուդյան Արաբիայի՝ երեք երկրների համար, որոնց հետ մենք ունենք խորը կրոնական, պատմական և մշակութային կապեր, այն առումով, որ այս Մեքքայի համաձայնագիրն ուղղված է Իրանի դեմ», – ասել է նա ճեպազրույցի ընթացքում:
Նրա խոսքով՝ այս համաձայնագիրը կարևոր նշան է այն բանի, որ տարածաշրջանի երկրները հանգել են այն եզրակացության, որ անվտանգության ապահովման հարցերում չի կարելի հույսը դնել ԱՄՆ-ի խոստումների վրա, և այդ պատճառով որոշել են հենվել սեփական հնարավորությունների վրա:
Աղբյուր՝ 24News.am
