Մենք Վեհափառի օրհնության հետևից կգնանք Մայր Աթոռ, իսկ այսօր, պարզ է, որ նրան ԱԺ չեն հրավիրել

Մենք Վեհափառի օրհնության հետևից կգնանք Մայր Աթոռ, իսկ այսօր, պարզ է, որ նրան ԱԺ չեն հրավիրել

Արդեն ակնհայտ է, որ չեն հրավիրելու Վեհափառին Ազգային ժողով։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է  ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը` ՀՀ ԱԺ 9-րդ գումարման առաջին նիստին ընդառաջ։

«Մենք Վեհափառի օրհնության հետևից կգնանք Մայր Աթոռ, իսկ այսօր, պարզ է, որ նրան ԱԺ չեն հրավիրել», -նշել է նա։

Հիշեցնենք՝ նորակազմ խորհրդարանի նիստը կանցկացվի առանց Ամենայն հայոց կաթողիկոսի մասնակցության։ Նրա և վեց եպիսկոպոսների (արքեպիսկոպոսների) դեմ քրեական հետապնդում է նախաձեռնվել: Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ մեղադրանքով «գործն» ուղարկվել է դատարան, առաջին դատական նիստը նշանակված է օգոստոսի 7-ին: 

Աղբյուր՝ 24News.am