«Մենք սպասում ենք մեր համատեղ աշխատանքի շարունակմանը»․ Բուլղարիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Միրզոյանին

Բուլղարիայի արտաքին գործերի նախարարությունը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ։
«Մենք անհամբեր սպասում ենք մեր համատեղ աշխատանքի շարունակմանը՝ ռազմավարական գործընկերությունն ամրապնդելու և մեր արդյունավետ երկկողմ համագործակցությունը առաջ մղելու համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ նշված է գերատեսչության X-ի հարթակում։
Աղբյուր՝ 24News.am
