Մենք պետք է քննարկենք, խորհուրդը տեղյակ է, գաղտնի բան չկա․ Գալյան

Տեսանյութեր12:18 | նոյեմբերի 2, 2026Մենք պետք է քննարկենք, խորհուրդը տեղյակ է, գաղտնի բան չկա․ Գալյան
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
Մենք մինչ այս պահը, ինչ գրել ենք որպես սահմանադրության տեքստ նախարարությունում, քննարկել ենք խորհրդի անդամների հետ և քննարկված շատ հարցեր, թե ինչպիսի ձևակերպումներ պետք է նախագծում լինեն, հենց որոշվել են խորհրդի կողմից։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 2–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով նրան,մ որ սահմանադրության տեքստը գրվում է իրենց նախարարությունում, իսկ սահմանադրական բարեփոխումների խորհուրդը անմասն է դրանից։
Նշենք, որ խորհրդի անդամներից «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը գրառում էր արեն՝ նշելով, որ eթե Սահմանադրության նախագիծը Սահմանադրական բարեփոխումների խորհրդի փոխարեն պատրաստում ու հրապարակում է Արդարադատության նախարարությունը, ապա Խորհուրդը պետք է լուծարվի։
Գալյանը նշեց, որ հիմա որոշում ունեն խորհրդի հետ աշխատանքները շարունակել. «Վերջին հանդիպումը վերջերս ենք հրավիրել, և խորհրդի անդամների բարձրաձայնած հարցադրումներն էլ էին նաև այս համատեքստում, թե արդյոք խորհուրդն է տեքստի համար պատասխանատվություն ստանձնելու, թե ոչ։ Իմ ընկալումն այն էր, որ մեր գործընկերները պատրաստ չեն պատասխանատվություն վերցնել, խոսքը բոլոր գործընկերների համախմբի մասին է և ոչ թե անհատական պատասխանատվության մասին։ Ես առաջարկել եմ հետևյալ տարբերակը, որ մենք կշարունակենք աշխատանքը տեքստի շուրջ, տեքստը կհրապարակվի Արդարադատության նախարարության անունից և խորհրդի անդամները, իհարկե, ազատ կլինեն արտահայտել իրենց կարծիքը որևէ դրույթի վերաբերյալ։
Մեզ համար այս պրոցեսում ներառականությունը անչափ կարևոր է և մենք պատրաստվում ենք չքննարկած յուրաքանչյուր հարց խորհրդի հետ քննարկել և դրա համար ունենք բավականին մեծ ժամանակ, որովհետև տեքստը հրապարակելուց հետո չի նշանակում, որ մենք անմիջապես ձեռնամուխ ենք լինելու քարոզարշավին»,–ասաց նախարարը։
Թեմա
Պատմություն
Սահմանադրական բարեփոխումներ Հայաստանում
Կազմակերպություն
Արդարադատության Նախարարություն
Անձ
Աղբյուրը՝ NEWS.am
