Mehr. ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Հորմուզի նեղուցում գտնվող Քեշմ կղզուն

Ավիահարված11:49 | նոյեմբերի 9, 2026Mehr. ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Հորմուզի նեղուցում գտնվող Քեշմ կղզուն
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Հորմուզի նեղուցում գտնվող Քեշմ կղզուն, սակայն կենսական նշանակության ենթակառուցվածքները չեն վնասվել։ Այս մասին նոյեմբերի 9-ին հայտնել է Mehr գործակալությունը՝ հղում անելով Իրանի իշխանություններին։
«Քեշմ կղզու տարբեր շրջանների վրա ԱՄՆ-ի հարձակման թիրախներն են եղել բնակելի և առևտրային գոտիներից դուրս գտնվող օբյեկտները, իսկ հարվածները վնաս չեն հասցրել կղզու կենսական նշանակության ենթակառուցվածքներին»,— ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ կղզում իրավիճակը վերահսկողության տակ է, արտակարգ իրավիճակների արձագանքման բոլոր ծառայությունները բերվել են պատրաստության վիճակի։
Հասանելի է
Թեմա
ԱվիահարվածՔաղաքականությունԱՄՆ-Իրան հարաբերություններ
Տեղադրություն
Աղբյուրը՝ NEWS.am
