Մեդվեդև․ Արևմուտքը երես կթեքի Հայաստանից, երբ երկիրը դադարի հետաքրքրել իրեն որպես ՌԴ-ի դեմ խոյահարող

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, պատասխանելով РИА Новости-ի հարցին, հայտարարել է, թե Արևմուտքը երես կթեքի Հայաստանից, երբ այն դադարի իրեն հետաքրքրել որպես «Ռուսաստանի դեմ խոյահարող»։
«Եվրամիությանը և ԱՄՆ-ին բացարձակապես չի հետաքրքրում Հայաստանի քաղաքացիների բարեկեցությունը։ Հենց Հայաստանը դադարի նրանց հետաքրքրել որպես Ռուսաստանի դեմ խոյահարող, արևմտյան «հողմացույցներն» ակնթարթորեն կհրաժարվեն իրենց բոլոր խոստումներից, կարծես դրանք երբեք չեն էլ եղել»,– ասել է Մեդվեդևը։
Նրա խոսքով՝ ԵՄ-ն և ԱՄՆ-ը կլքեն Հայաստանին, եթե երկիրը շարունակի Արևմուտքի հետ մերձեցման քաղաքականությունը։
Մեդվեդևը նշել է, որ Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզումը Հայաստանում կհանգեցնի խոր ներքին ճգնաժամի, իսկ գուցեև ավելի վատ հետևանքների։
Աղբյուր՝ 24News.am
