«Մեծ քսանյակի» երկրների նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառով

«Մեծ քսանյակի» երկրների նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառով

Դիվանագիտություն08:13 | հոկտեմբերի 31, 2026«Մեծ քսանյակի» երկրների նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառով
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

«Մեծ քսանյակի» երկրների նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառով<!—>

]—>

«Մեծ քսանյակի» (G20) երկրների արտաքին գործերի նախարարները հրաժարվել են ուրբաթ օրը Ատլանտայում կայանալիք հանդիպումից առաջ ավանդական համատեղ լուսանկարից այն բանից հետո, երբ եվրոպացի ներկայացուցիչները դեմ են արտահայտվել Ռուսաստանի ներկայությանը, հայտնում է Reuters գործակալությունը։

Ամերիկացի պաշտոնյայի խոսքով՝ Պետդեպարտամենտը լուսանկարահանումը հանել է պաշտոնական ծրագրից՝ ավելորդ ուշադրությունից խուսափելու և թույլ չտալու համար, որ այն շեղի մասնակիցներին բանակցություններից։

Հանդիպման մասնակիցների մոտ մեկ երրորդը, այդ թվում՝ Ավստրալիայի և Կանադայի ներկայացուցիչները, հասկացրել են, որ չեն ցանկանում լուսանկարվել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, հայտնել է արևմտյան մի դիվանագետ։

«Եվրոպացի գործընկերների և պարոն Լավրովի հետ համատեղ լուսանկար ոչ մի դեպքում չի լինի, որովհետև… Ռուսաստանի հետ նորմալ հարաբերություններ չկան», — ուրբաթ օրը՝ առաջին նիստի մեկնարկից առաջ, հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլը։

Ավելի վաղ եվրոպացի ներկայացուցիչները հնարավոր էին համարել երկու առանձին լուսանկար անել՝ մեկը Լավրովի մասնակցությամբ, մյուսը՝ առանց նրա։

Հասանելի է

русский

Թեմա

ԴիվանագիտությունՀանդիպումՔաղաքականություն

Տեղադրություն

Ռուսաստան

Անձ

Սերգեյ Լավրով

Աղբյուրը՝ NEWS.am