Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրությունից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան

Ընդդիմադիր գործիչ Տիգրան Աբրահամյանը ընդգծում է՝ Մարտուն Գրիգորյանին կալանավորել են իշխանության ցուցումով։
«Իշխանության ցուցումով՝ Մարտուն Գրիգորյանը 2 ամսով կալանավորվեց:
Ճիշտ է՝ նմանատիպ դատական գործընթացների ելքը բոլորս էլ գիտենք, բայց դե, մի տեսակ սպասողական կեցվածքով՝ սովորույթի ուժով, գնում ենք:
Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա:
Մի խոսքով՝ հերթական խայտառակ գործը՝ ոչ պակաս խայտառակ որոշմամբ»,- նշել է Աբրահամյանը:
Աղբյուր՝ 24News.am
