«Մարիաննա». սպառողների վստահությունը մեր ամենամեծ պատասխանատվությունն է

«Մարիաննա». սպառողների վստահությունը մեր ամենամեծ պատասխանատվությունն է

Բիզնես15:31 | նոյեմբերի 5, 2026«Մարիաննա». սպառողների վստահությունը մեր ամենամեծ պատասխանատվությունն է
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

«Մարիաննա». սպառողների վստահությունը մեր ամենամեծ պատասխանատվությունն է<!—>

]—>

«Մարիաննա» ընկերության պաշտոնական դիրքորոշումը.

«Մարիաննա» ընկերությունը հերքում է իր արտադրանքի վտանգավոր լինելու վերաբերյալ ընդհանրացված պնդումները և համաձայն չէ «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի հրապարակած հետազոտության՝ իր արտադրանքին վերաբերող արդյունքների հետ։

Իր 30 տարվա գործունեության ընթացքում ընկերությունը մշտապես առաջնահերթ է համարել արտադրանքի որակն ու անվտանգությունը՝ կարևորելով սպառողների վստահությունը և այն պահպանելու պատասխանատվությունը։

«Մարիաննա» ՍՊԸ-ն իր գործունեությունն իրականացնում է սննդամթերքի անվտանգության կառավարման միջազգային սկզբունքներին համապատասխան։ Ընկերությունում ներդրված է սննդամթերքի անվտանգության կառավարման ISO 22000 համակարգ։ Արտադրությունն իրականացվում է կիրառելի միջազգային նորմերի և սննդամթերքի անվտանգության սահմանված պահանջների պահպանմամբ։

Ընկերությունում գործում է ներքին վերահսկողության համակարգ, որը նախատեսում է հումքի, տեխնոլոգիական գործընթացների, սանիտարահիգիենիկ պայմանների և պատրաստի արտադրանքի որակի ու անվտանգության խիստ վերահսկողություն արտադրության բոլոր փուլերում։ Վերահսկողությունն իրականացվում է ամեն օր՝ արտադրանքի յուրաքանչյուր խմբաքանակի համար, այլ ոչ թե ընտրողաբար՝ ապահովելով թողարկվող արտադրանքի համապատասխանությունը սահմանված նորմերին։ Ընկերության գործունեության նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացվում է սահմանված կարգով՝ իրավասու լիազոր մարմնի կողմից։

Գործարանը հագեցած է եվրոպական առաջատար սարքավորումներով և տարեցտարի վերազինվում է՝ ներդնելով նոր տեխնոլոգիական լուծումներ։ Արտադրության և փաթեթավորման ավտոմատացված համակարգերը նպաստում են արտադրանքի որակի ու անվտանգության պահպանմանը, ապահովում տեխնոլոգիական գործընթացների ճշգրտությունն ու կայունությունը և նվազեցնում մարդկային գործոնով պայմանավորված սխալների հավանականությունը։

Գտնում ենք, որ սննդամթերքի անվտանգության վերաբերյալ տեղեկատվությունը պետք է հրապարակվի հետազոտության մեթոդների, նմուշառման, նմուշների տեղափոխման ու պահպանման պայմանների և արդյունքների ամբողջական ներկայացմամբ՝ հնարավորություն տալով նաև արտադրողին ներկայացնելու իր պարզաբանումները։ Թերի ներկայացված տվյալները կամ դրանց հիման վրա արված ընդհանրացված եզրակացությունները կարող են անհարկի անհանգստություն առաջացնել սպառողների շրջանում։

«Մարիաննա»-ն վստահեցնում է իր սպառողներին, որ նրանց սեղանին հասնող մեր արտադրանքի յուրաքանչյուր փաթեթի հիմքում որակի, անվտանգության և օգտակարության նկատմամբ պատասխանատու մոտեցումն է։

Շնորհակալություն մեր սպառողներին՝ մեզ վստահելու և ընտրելու համար։ Ձեր վստահությունը մեր ամենօրյա աշխատանքի հիմքն է և ամենամեծ պատասխանատվությունը։


Թեմա

ԲիզնեսՍննդի անվտանգությունՈրակի վերահսկողություն

Աղբյուրը՝ NEWS.am