Մարդկանց մի հասցրեք մահվան դուռը. Ժաննա Ալեքսանյանը՝ կալանավայրերում տիրող իրավիճակի մասին

Մարդկանց մի հասցրեք մահվան դուռը. Ժաննա Ալեքսանյանը՝ կալանավայրերում տիրող իրավիճակի մասին

Առողջապահություն13:08 | նոյեմբերի 13, 2026Մարդկանց մի հասցրեք մահվան դուռը. Ժաննա Ալեքսանյանը՝ կալանավայրերում տիրող իրավիճակի մասին
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Մարդկանց մի հասցրեք մահվան դուռը. Ժաննա Ալեքսանյանը՝ կալանավայրերում տիրող իրավիճակի մասին<!—>

]—>

Անհապաղ ազատ արձակեք մարդկանց բանտերից կամ փոխեք նրանց խափանման միջոցները։ Սթափվեք։ Մարդկանց մի հասցրեք մահվան դուռը։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Դուք ամենալավը գիտեք բանտային պայմաններն ու բուժսպասարկման ցածր որակը։ Ես սրան կավելացնեմ նաև կամայական վերաբերմունքը հիվանդ կամ հացադուլ անող կալանավորների, դատապարտյալների նկատմամբ։

Շուրջ 3 տասնամյակ այցելում եմ բանտեր։ Առաջին անգամ եղել եմ Նուբարաշենի բանտում լուսահոգի Ավետիք Իշխանյանի 1998–ին։ Այցելել ենք ցմահ դատապարտյալներին։ Հիշում եմ, ինչ ծանր ապրումներ ունեցանք։ Մենք հայտնվել էինք դժոխքում։ Մեզ թվում էր այլևս երբեք չենք գա բանտ, բայց շարունակեցինք գնալ տասնամյակներ։

Ու հիմա ես չեմ ասի, թե շատ բան է փոխվել, եթե ինչ որ բան փոխվել է, ապա դա փոխել է ժամանակը։

Հիմա դուք ինչ էլ ասեք, արդարանալու փորձեր անեք, միևնույնն է դուք եք պատասխանատուները, որքան էլ որ ասեք մահերն ամենուր են, միևնույնն է ձեր պատասխանատվությունը շատ լավ գիտակցում եք։ Պետությունն ունի փակ համակարգերում, անազատության մեջ գտնվող անձանց կյանքի և առողջության պաշտպանության ուղղակի պարտավորություն։ Եվ այս անմարդկային բարքերը, «ձեզ բոլորիդ քցելու եմ ԿԳԲ-ի պադվալները», որ ձևավորել են այս իշխանությունները, մի օր ավարտվելու է և գալու է ձեր պատասխանատվության ժամանակը։

Ուզում եմ ընդգծել կարևոր մի բան, քրեակատարողական ոլորտի պատասխանատուները կանայք են՝ արդարադատության և առողջապահության նախարարները, մեղադրանքի պատասխանատուն ևս կին է։

Հայաստանն արձանագրեց մի նախադեպ, որով կասկածի տակ դրեց կանանց պաշտոնների նշանակումը։ Հատկապես, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն առանձնացավ դաժանության աննախադեպ օրինակով, երբ կալանքի տակ պահվող Արեգնազ Մանուկյանին թույլ չէին տալիս անգամ հեռախոսազրույց ունենալ անչափահաս երեխայի հետ։

Այնպես որ կանայք Հայոց աշխարհի սթափվեք»։


Թեմա

ԱռողջապահությունՄարդու իրավունքներԲանտեր

Աղբյուրը՝ NEWS.am