Մահացել է Դիարբեքիրի հայերի խորհդանիշ Արմեն Դեմիրջյանը

Մահացել է Դիարբեքիրի հայերի խորհդանիշ Արմեն Դեմիրջյանը

Մահ11:34 | նոյեմբերի 6, 2026Մահացել է Դիարբեքիրի հայերի խորհդանիշ Արմեն Դեմիրջյանը
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Մահացել է Դիարբեքիրի հայերի խորհդանիշ Արմեն Դեմիրջյանը<!—>

]—>

Հայոց ցեղասպանության ժամանակ Դիարբեքիրում մի քուրդ ընտանիք փրկել է Արմեն Դեմիրջյանի 4 ամյա հորը՝ Հակոբ Դեմիրջյանին…

Դիարբեքիրում 65 տարեկանում մահացել է տեղի հայտնի հայերից Արմեն Դեմիրջյանը։

Այս մասին հայտնել է պոլսահայ գործիչ Մուրադ Մըհչըն՝ ցավակցություն հայտնելով տիգրանակերտցիներին եւ հայ համայնքին։

«Արմենի կյանքը հայերի ապրած տառապանքների ու ցավերի մարմնավորումն էր։ Աստված հոգին լուսավորի»,–գրել է Մուրադ Մըհչըն։

Նշենք, որ Հայոց ցեղասպանության ժամանակ Դիարբեքիրում մի քուրդ ընտանիք փրկել է Արմեն Դեմիրջյանի 4 ամյա հորը՝ Հակոբ Դեմիրջյանին, թաքցրել եւ մեծացրել իրենց ընտանիքում որպես մուսուլման։ Այնուհետ Արմեն Դեմիրջյանը, անձնագրով Աբդուրահիմ Զորարսլան, 25 տարեկանում իմանում է, որ հայ է եւ սկսում է փնտրել իր հայկական արմատները, ազգականներին եւ ընդունում քրիստոնեություն։

Արմեն Դեմիրջյանը Դիարբեքիրի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցում է ծառայել, ընդունել Հայաստանից եւ աշխարհի այլ վայերից եկած հայերին։ Նա բոլորին ջերմ դիմավորել է, հյուրասիրել, ներկայացրել եկեղեցին։

Թեմա

Մահ

Պատմություն

Հայոց ցեղասպանության 111-րդ տարելից

Տեղադրություն

Թուրքիա

Աղբյուրը՝ NEWS.am