Մահացել է CD և DVD տեխնոլոգիաների մշակող, ֆիզիկոս Ջեյմս Ռասելը

Մահացել է CD և DVD տեխնոլոգիաների մշակող, ֆիզիկոս Ջեյմս Ռասելը

Գիտություն14:32 | նոյեմբերի 26, 2026Մահացել է CD և DVD տեխնոլոգիաների մշակող, ֆիզիկոս Ջեյմս Ռասելը
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Մահացել է CD և DVD տեխնոլոգիաների մշակող, ֆիզիկոս Ջեյմս Ռասելը<!—>

]—>

95 տարեկանում մահացել է ամերիկացի ֆիզիկոս և գյուտարար Ջեյմս Ռասելը, որի մշակումները դարձել են CD և DVD տեխնոլոգիաների հիմքը։ Այս մասին նոյեմբերի 25-ին հայտնել է Seattle Times թերթը՝ վկայակոչելով գիտնականի հարազատներին։

Ընտանիքի փոխանցմամբ՝ Ռասելը մահացել է աշնանը՝ Վաշինգտոն նահանգի Բելվյու քաղաքում։ Հարազատները մահվան ստույգ ամսաթիվը չեն նշել։ Գյուտարարի դուստրն ընդգծել է հոր աշխատասիրությունը, հնարամտությունն ու ամենատարբեր խնդիրներ լուծելու պատրաստակամությունը։

Ինչպես նշում է «Москва 24»-ը, գիտնականն իր վերջին արտոնագիրը ստացել է 88 տարեկանում։ Նա ստեղծել էր անզգայացման տակ գտնվող հիվանդների արտաշնչած գազերը վերլուծող սարք։

Ջեյմս Ռասելը ծնվել է 1931 թվականին Բրեմերտոնում։ Վաղ տարիքից հետաքրքրվել է տեխնոլոգիաներով։ Քոլեջում ուսումնասիրել է ֆիզիկա և այն ավարտել 1953 թվականին։

Ռասելը սկսել է թվային ձայնագրություն մշակել՝ ցանկանալով երաժշտություն լսել առանց վինիլային սկավառակներին բնորոշ ճարճատյունի ու խշշոցի։ Նա առաջարկել է ձայնը պահպանել թվային ձևաչափով, իսկ տվյալներն ընթերցել լուսային ճառագայթով։

Battelle-ի ղեկավարությունը, որտեղ նա աշխատում էր որպես ավագ գիտաշխատող, սկզբում թերահավատորեն է ընդունել գաղափարը, բայց ֆինանսավորել է փորձերը։ Այս հետազոտությունները հետագայում դարձել են CD և DVD տեխնոլոգիաների հիմքը։

Ռասելն իր մշակած համակարգի արտոնագիրն ԱՄՆ-ում ստացել է 1970 թվականին։ Ավելի ուշ Sony-ն և Philips-ը ձեռք են բերել նրա տեխնոլոգիաներն օգտագործելու լիցենզիաներ։ Ընդհանուր առմամբ՝ գյուտարարն ստացել է ավելի քան 70 արտոնագիր։

Հասանելի է

русский

Թեմա

ԳիտությունTech

Տեղադրություն

ԱՄՆ