«Լուսաբաց» մշակութային հիմնադրամին կհատկացվի 20 միլիոն դրամ «Նոր մեր բակը» ֆիլմի նկարահանման համար

«Լուսաբաց» մշակութային հիմնադրամին կհատկացվի 20 միլիոն դրամ «Նոր մեր բակը» ֆիլմի նկարահանման համար

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հուլիսի 31-ին կարգադրություն է ստորագրել, որով «Լուսաբաց» մշակութային հիմնադրամին կհատկացվի 20 միլիոն դրամ «Նոր մեր բակը» ֆիլմի նկարահանման համար։

Բաց աղբյուրներում նշվում է, որ հիմնադրամը հիմնադրվել է 2013 թվականին, ունի հիմնադրամի իրավական ձև, գործում է Երևանում և զբաղվում է մշակութային գործունեությամբ։ Հիմնադիրներն են ՝ Սոնա Ալեքսանյանը, Մարինե Վարդանյանը, Շավարշ Վարդանյանը։

Նշված հիմնադրամի և ԿԳՄՍ նախարարության միջև 2026 թվականի մարտի 3-ին ստորագրվել էր պայմանագիր, որով պետական բյուջեից գումար է հատկացվել «Անահիտ» ազգային կինոյի մրցանակաբաշխության համար։

Աղբյուր՝ 24News.am