Լուկաշենկոն չի բացառել բանակցությունների շրջանակում Բելառուսից ռուսական հրթիռների դուրսբերումը

Լուկաշենկոն չի բացառել բանակցությունների շրջանակում Բելառուսից ռուսական հրթիռների դուրսբերումը

Ալեքսանդր Լուկաշենկո19:59 | նոյեմբերի 25, 2026Լուկաշենկոն չի բացառել բանակցությունների շրջանակում Բելառուսից ռուսական հրթիռների դուրսբերումը
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Լուկաշենկոն չի բացառել բանակցությունների շրջանակում Բելառուսից ռուսական հրթիռների դուրսբերումը<!—>

]—>

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չի բացառել երկրից միջուկային զենք կրելու ունակ ռուսական հրթիռների դուրսբերումը, եթե Արևմուտքն ի պատասխան պարտավորվի իր հրթիռներն ու միջուկային զենքը չմոտեցնել Ռուսաստանի սահմաններին։

Պատասխանելով նման սցենարի մասին ֆրանսիական Le Point ամսագրի լրագրողի հարցին՝ Լուկաշենկոն հայտարարել է, որ բանակցությունների ընթացքում հնարավոր են պայմանավորվածությունների տարբեր տարբերակներ։

Ռուսերեն հարցազրույցը հրապարակվել է Բելառուսի նախագահի մամուլի ծառայության պաշտոնական կայքում։

«Բանակցությունների ընթացքում ամեն ինչ հնարավոր է։ Ես չեմ բացառում նման տարբերակները։ Գլխավորն այն է, որ խաղաղություն լինի։ Իսկ թե ինչ զենք կլինի այնտեղ, ով ուր այն դուրս կբերի, դա արդեն, գուցե, այդ խաղաղության գլխավոր պատճառն է։ Ուստի ես կողմ եմ ցանկացած լուծման»,- ասել է Բելառուսի նախագահը։

Նրա խոսքով՝ ցանկացած պայմանավորվածության առանցքային պայմանը պետք է լինի Ուկրաինայում հակամարտության կարգավորմանը նպաստելը, մարդկանց զոհվելը դադարեցնելը և Եվրոպայում կայունության ապահովումը։

«Բայց գլխավորն այն է, որ դա նպաստի Ուկրաինայում իրավիճակի կարգավորմանը, որ մարդիկ չզոհվեն, և Եվրոպայում կայունություն լինի։ Քանի որ մենք Եվրոպայի աշխարհագրական կենտրոնն ենք, մենք չափազանց շահագրգռված ենք, որ խաղաղություն լինի»,- ընդգծել է Լուկաշենկոն։

Հասանելի է

русский

Անձ

Ալեքսանդր Լուկաշենկո

Տեղադրություն

Բելառուս

Թեմա

ԲանակցություններՄիջուկային զենքՔաղաքականություն