Լսե’ք, երկու մահերի մեջ ընտրությու’ն եք պարտադրում՝ մեռնել հոգեպես, թե նյութապես. Տեր Փառեն քահանա

Վաղը տեղի է ունենալու պատմական խայտառակություն՝ Վեհափառ Հայրապետի և վեց Սրբազան հայրերի քրեական դատավարությունը, ինչի հետ զուգահեռ կարելի է անցկացնել այն, ինչ տեղի է ունեցել անցած դարի 30-ական թթ-ին Խորհրդային Հայաստանում։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը։
«Այս իշխանությունը մեզ ստիպում է ընտրություն կատարել երկու մահերի միջև՝ մեռնել հոգեպես, թե նյութապես։ Ես չեմ ցանկանում հոգեպես մեռնել», – ասել է նա։
Աղբյուր՝ 24News.am
