Լրատվամիջոցները կանխատեսում են դեմոկրատների առավելությունը ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում

Լրատվամիջոցները կանխատեսում են դեմոկրատների առավելությունը ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում

Ընտրություններ08:49 | նոյեմբերի 4, 2026Լրատվամիջոցները կանխատեսում են դեմոկրատների առավելությունը ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Լրատվամիջոցները կանխատեսում են դեմոկրատների առավելությունը ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում<!—>

]—>

Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներն այս պահին ստանում են ԱՄՆ Կոնգրեսի տեղերի մեծամասնությունը՝ ըստ ամերիկյան ԶԼՄ-ների կանխատեսումների։

Associated Press գործակալությունը կանխատեսում է դեմոկրատների հաղթանակը Սենատում։ Գործակալության կանխատեսումներով՝ այս պահին նրանք Սենատում ստանում են 45 տեղ, իսկ հանրապետականները՝ 35։

Ներկայացուցիչների պալատում դեմոկրատներն ունեն 76 տեղ, իսկ հանրապետականները՝ 39։

Fox News-ի կանխատեսմամբ՝ դեմոկրատները Սենատում ունեն 44 տեղ, հանրապետականները՝ 34։ Ներկայացուցիչների պալատում դեմոկրատներն այս պահին ստանում են 77 տեղ, հանրապետականները՝ 40։

NBC News հեռուստաալիքը Սենատում դեմոկրատների համար կանխատեսում է 45 տեղ, հանրապետականների համար՝ 34։ Ներկայացուցիչների պալատում՝ 83 տեղ դեմոկրատների և 34 տեղ հանրապետականների համար։

Իր հերթին CNN-ը հայտնում է, որ դեմոկրատները Սենատում ստանում են 45 տեղ, հանրապետականները՝ 34։ Ներկայացուցիչների պալատում դեմոկրատներն ունեն 74 տեղ, հանրապետականները՝ 37։

ԱՄՆ-ում անցկացվում են Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները։ Ընտրությունների արդյունքներով կորոշվի Ներկայացուցիչների պալատի և Սենատի կազմը։ Քվեարկության են դրված Կոնգրեսի ստորին պալատի բոլոր 435 և Սենատի 100 տեղերից 35-ը։

Հասանելի է

русский

Թեմա

ԸնտրություններՔաղաքականություն

Տեղադրություն

ԱՄՆ

Աղբյուրը՝ NEWS.am