Լոնդոնում մետրոյի աշխատակիցների գործադուլը խաթարել է գնացքների երթևեկությունը

Աշխատանք22:26 | նոյեմբերի 26, 2026Լոնդոնում մետրոյի աշխատակիցների գործադուլը խաթարել է գնացքների երթևեկությունը
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
RMT արհմիության անդամների 24-ժամյա գործադուլի հետևանքով Լոնդոնի մետրոյի աշխատանքը խաթարվել է, հայտնում է BBC News-ը։
Մի քանի գծերում գնացքների երթևեկությունը խաթարված է։
Օղակաձև գծում երթևեկությունն ամբողջությամբ դադարեցվել է։ Պիկադիլի գծում գնացքներն աշխատանքն ավարտում են սովորականից շուտ, իսկ Կենտրոնական գիծը փակ է Լոնդոնի կենտրոնով անցնող հատվածում։
Transport for London (TfL) տրանսպորտային ընկերությունը հայտնել է, որ 21:00-ից երթևեկությունը կդադարեցվի մետրոյի բոլոր գծերում։ Գնացքների աշխատանքը նախատեսվում է վերսկսել ուրբաթ՝ մոտավորապես 07:00-ից։
Գործադուլը բացասաբար է անդրադարձել նաև տեղական բիզնեսի վրա։ Լոնդոնյան սրճարաններից մեկի սեփականատերը BBC-ին պատմել է, որ ակցիայի պատճառով իր այցելուների թիվը նվազել է։ «Սա մեզ վրա շատ թանկ է նստում»,- հայտարարել է նա։
Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանը TfL-ին և RMT արհմիությանը կոչ է արել հարթելու տարաձայնությունները։ Վեճը կապված է հերթափոխերի տևողությունն ավելացնելու պայմանով կամավոր հիմունքներով քառօրյա աշխատանքային շաբաթվա անցնելու առաջարկի հետ։
<!—>
Հասանելի է
[—>русский
Թեմա
Տեղադրություն
Իրադարձություն
