Լոնդոնում ԱՄՆ դեսպանատան մոտ Palestine Action շարժմանն աջակցող ցույցի ժամանակ ավելի քան 300 մարդ է ձերբակալվել

Մարդու իրավունքներ17:08 | նոյեմբերի 1, 2026Լոնդոնում ԱՄՆ դեսպանատան մոտ Palestine Action շարժմանն աջակցող ցույցի ժամանակ ավելի քան 300 մարդ է ձերբակալվել
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Լոնդոնում ոստիկանությունը ձերբակալել է ԱՄՆ դեսպանատան մոտ Palestine Action շարժմանն աջակցող ցույցին մասնակցած 325 մարդու, հայտնում է PA Media-ն։
Նրանց մեծ մասը՝ 320 մարդ, կասկածվում է արգելված կազմակերպությանն աջակցություն հայտնելու մեջ՝ Մեծ Բրիտանիայի հակաահաբեկչական օրենսդրության խախտմամբ։
Շաբաթ օրը հարյուրավոր ցուցարարներ հավաքվել էին բրիտանական մայրաքաղաքի հարավարևմուտքում գտնվող Նայն Էլմս թաղամասում։ Շատերը պաստառներ էին պահել՝ «Ես դեմ եմ ցեղասպանությանը, ես աջակցում եմ Palestine Action-ին» գրությամբ։ Ձերբակալությունների ժամանակ մասնակիցները վանկարկում էին՝ «Ազատությո՛ւն Պաղեստինին»։
Կիրակի օրը Լոնդոնի ոստիկանությունը X սոցիալական ցանցում հայտնել է, որ ձերբակալվածների ընդհանուր թիվը հասել է 325-ի։ Դեսպանատան մոտ ձերբակալելուց հետո ցուցարարներին տեղափոխել են ոստիկանական բաժանմունքներ։
Palestine Action-ը Մեծ Բրիտանիայում արգելված կազմակերպություն է ճանաչվել 2025 թվականի հունիսին։ Այդ ժամանակից ի վեր խմբավորմանն աջակցություն հայտնելը համարվում է իրավախախտում՝ ահաբեկչության դեմ պայքարի մասին օրենքի համաձայն։
Ավելի վաղ շարժման մասնակիցներն ակցիաներ էին կազմակերպում սպառազինության արտադրության և Իսրայելի հետ ռազմական համագործակցության հետ կապված ընկերությունների դեմ։ Կազմակերպության արգելքը Մեծ Բրիտանիայում վեճեր է առաջացրել կարծիքի արտահայտման ազատության սահմանների և բողոքի իրավունքի շուրջ։
Հասանելի է
Թեմա
Տեղադրություն
Աղբյուրը՝ NEWS.am
