Լիլիթ Մակունցին ներկայացրի որպես վարչապետի աշխատակազմի ղեկավար. Նիկոլ Փաշինյան

Լիլիթ Մակունցին ներկայացրի որպես վարչապետի աշխատակազմի ղեկավար, Արայիկ Հարությունյանին հաջողություններ մաղթեցի որպես ԱԺ պատգամավոր: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Պաշտոնական հաղորդագրության մեջ նշված է, որ վարչապետը նախ շնորհակալություն է հայտնել Արայիկ Հարությունյանին վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում կատարած աշխատանքի համար՝ նշելով, որ նախորդած 5 տարիների ընթացքում նա վարչապետի աշխատանքային առաջնահերթություններն ուղեկցել է գոհացուցիչ կերպով։ «Եվ այժմ, հաջորդ փուլում տիկին Մակունցը պետք է ուղեկցի այդ առաջնահերթությունները։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարն այն կարգավիճակն է, որն առավել ուղիղ առնչվում է վարչապետի աշխատանքային առաջնահերթությունների հետ: Կարծում եմ, որ այս ընթացքում պետք է շարունակենք աշխատանքը՝ առաջնահերթությունների որոշակի ճշգրտմամբ»,– ասել է Նիկոլ Փաշինյանը։
Երկրի ղեկավարն Արայիկ Հարությունյանին հաջողություններ է մաղթել Ազգային ժողովի պատգամավորի կարգավիճակում գործունեության մեջ և հավելել, որ այն շատ կարևոր է հրապարակային քաղաքական գործչի համար:
Աղբյուր՝ Hayastan.news
