Լիլիթ Մակունցի աշխատավարձը բարձանալու է 116 տոկոսով. «Ի՞նչ ծանր աշխատանք եք կատարում» (վիդեո)

Տնտեսություն12:07 | նոյեմբերի 3, 2026Լիլիթ Մակունցի աշխատավարձը բարձանալու է 116 տոկոսով. «Ի՞նչ ծանր աշխատանք եք կատարում» (վիդեո)
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Խոսքը ոչ մաքուր աշխատավարձի մասին է։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 3–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց Վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով հարցին, թե այդ ինչ ծանր աշխատանք է ինքը կատարում, որ իր աշխատավարձը բարձրացել է 116 տոկոսով՝ 998 000 ից դառնալով 2 միլիոնօց ավելի։
«Ինչ վերաբերում է նրան, թե ո՞ր պաշտոնյայի պարագայում ինչպիսի բարձրացում է նախատեսվում, ինչ տրամաբանությամբ, այն ժամանակ, երբ այդ քննարկումները տեղի ունենան և այդ նախագիծը արդեն շրջանառության մեջ կլինի, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ով նախագծի հեղինակն է, մանրամասները կներկայացնի։
Ազգային ժողովում երբ այդ քննարկումները կլինեն և հանրային քննարկում կլինի, արդեն բոլոր հարցերը կհնչեցվեն և պարոն Խաչատրյանը կպատասխանի։
Ես նախագծի հեղինակը չեմ, նախագծի քննարկմանը չեմ մասնակցել»,–ասաց նա։
Թեմա
Կազմակերպություն
Անձ
Աղբյուրը՝ NEWS.am
