ԿԺԴՀ-ն փորձարկել է նորագույն տորպեդային զենք

Ռազմական09:34 | նոյեմբերի 10, 2026ԿԺԴՀ-ն փորձարկել է նորագույն տորպեդային զենք
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
ԿԺԴՀ-ն Ճապոնական ծովի շրջանում նորագույն տորպեդային զենքի փորձնական կրակոցներ է իրականացրել, հաղորդում է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը (ԿԿՀԳ)։
«Նոյեմբերի 9-ին… իրականացվել է ԿԺԴՀ-ի բոլոր մակարդակների պաշտպանական գիտահետազոտական հաստատությունների համատեղ մշակած նորագույն տորպեդային զենքի փորձնական կրակոց», — ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ փորձարկումը «հաստատել է նորագույն արագընթաց տորպեդային սպառազինության համակարգի մարտական արդյունավետությունը»։
Տորպեդային սպառազինության այս համակարգը ԿԺԴՀ-ի ռազմածովային ուժերի սպառազինության մեջ կմտնի 2027 թվականի սկզբից, հայտնել է գործակալությունը։
<!—>
Հասանելի է
[—>русский
Թեմա
Տեղադրություն
Աղբյուրը՝ NEWS.am
