ԿԸՀ-ն թույլ տվեց մեղադրանք առաջադրել Ռոբերտ Քոչարյանին

Ռոբերտ Քոչարյան

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլ տվեց, որ Գլխավոր դատախազությունը մեղադրանք առաջադրի նախկին նախագահ, «Հայաստան» դաշինքի առանջնորդ Ռոբերտ Քոչարյանին:

Դատախազությունն առայժմ չի բացահայտել, թե ինչ հոդվածով են ցանկանում մեղադրանք առաջադրել խորհրդարան անցած ընդդիմադիր դաշինքի առաջնորդին:

Նիստից առաջ գործից որոշ մանրամասներ փոխանցեց փաստաբան Արամ Օրբելյանը, այն, ըստ նրա, վերաբերում է 2004 թվականին, այսինքն՝ Քոչարյանի նախագահության ընթացքում կառավարության մի որոշմանը ու դրան հաջորդած գործարքներին: «Այս գործընթացում որևէ կրիմինալ չկա», — վստահեցրեց փաստաբանը: