Կյանքից հեռացել է մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Առաքելյանը

Կյանքից հեռացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Առաքելյանը։ Լուրը հայտնում են Հայաստանի թատերական գործիչների միությունից։
Սերգեյ Առաքելյանը ծնվել է 1931 թվականին։ Նա երկար տարիներ գլխավորել է Հակոբ Պարոնյանի անվան պետական երաժշտական կոմեդիայի թատրոնի թանգարանը և մեծ ավանդ է ներդրել հայկական թատերարվեստի պատմության պահպանման գործում
Աղբյուր՝ 24News.am
