Կրեմլում ընթանում է Պուտինի հանդիպումը Ուիթքոֆի և Քուշների հետ

Կրեմլում ընթանում է Պուտինի հանդիպումը Ուիթքոֆի և Քուշների հետ

Ջարեդ Քուշներ16:34 | նոյեմբերի 12, 2026Կրեմլում ընթանում է Պուտինի հանդիպումը Ուիթքոֆի և Քուշների հետ
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Կրեմլում ընթանում է Պուտինի հանդիպումը Ուիթքոֆի և Քուշների հետ<!—>

]—>

Կրեմլում հինգշաբթի՝ նոյեմբերի 12-ին, մեկնարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի և Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշների հետ։

«Շատ ուրախ եմ ձեզ տեսնել»,– ամերիկացի ներկայացուցիչներին դիմել է Պուտինը՝ ամուր ձեռքսեղմմամբ ողջունելով նրանց։

ԱՄՆ ներկայացուցիչները Կրեմլ են ժամանել Մոսկվայի կենտրոնում գտնվող Four Seasons հյուրանոցից, որտեղ հանգրվանել են։

Ամերիկյան պատվիրակության հետ բանակցություններին ռուսական կողմից մասնակցում են ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, արտասահմանյան երկրների հետ ներդրումային և տնտեսական համագործակցության հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) ղեկավար Կիրիլ Դմիտրիևը և Ուկրաինայի հետ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։

<!—>

Հասանելի է

[—>русский

Անձ

Ջարեդ ՔուշներՍթիվ ՈւիթքոֆՎլադիմիր Պուտին

Թեմա

ՀանդիպումՔաղաքականություն

Աղբյուրը՝ NEWS.am