Կրեմլում ներկայացրել են Չինաստանի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդների առաջիկա հանդիպման մանրամասները

Դիվանագիտություն19:25 | նոյեմբերի 16, 2026Կրեմլում ներկայացրել են Չինաստանի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդների առաջիկա հանդիպման մանրամասները
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Նախապատրաստվում է նոյեմբերի 19-ին Չինաստանում Պուտինի և Թրամփի հանդիպումը, հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, հաղորդում է РИА Новости-ն։
Նա նշել է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը համաձայնեցրել են Պուտինի և Թրամփի հանդիպման օրակարգի որոշ հարցեր, որոնց թվում է նաև ուկրաինական հակամարտության կարգավորումը։
«Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, դրանց թվում՝ Ուկրաինայի թեման։
Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։
Ռուսաստանը Չինաստանին է փոխանցել Պուտինի, Թրամփի և Սի Ծինփինի հանդիպման արդյունքներով ընդունվելիք համատեղ հայտարարության տեքստի վերաբերյալ իր նկատառումները»,- նշել է Ուշակովը։
Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը պարզաբանել է, որ Մայամիում անցկացվելիք G20-ի գագաթնաժողովին Պուտինի մասնակցության մասին որոշումը կախված կլինի Չինաստանում անցկացվելիք գագաթնաժողովի արդյունքներից։
<!—>
Հասանելի է
[—>русский
Թեմա
ԴիվանագիտությունՔաղաքականություն
Անձ
Դոնալդ ԹրամփՎլադիմիր ՊուտինՍի Ծինփին
Աղբյուրը՝ NEWS.am
