Կոտայքում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 38-ամյա հետիոտնին. վերջինը տեղում մահացել է

Կոտայքում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 38-ամյա հետիոտնին. վերջինը տեղում մահացել է

Երեկ՝ օգոստոսի 18-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23:00-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 23-ամյա Ռազմիկ Ա.-ն իր վարած «Volkswagen» մակնիշի ռուսական համարանիշներով ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 47 կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Կոտայքի մարզի բնակիչ 38-ամյա Նորայր Ա.-ին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։

Վրաերթը տեղի է ունեցել դեպի Երևան ընթացող ճանապարհի հանդիպակաց գոտում, քանի որ դեպի Երևան ճանապարհի այդ հատվածը ասֆալտապատվում էր ու երթևեկությունը տեղի էր ունենում հանդիպակաց։ «Volkswagen»-ի վարորդն էլ այն վարել է բավականին արագ, քանի որ հարվածի վայրից մոտ 40 մետր հեռավորության վրա է հայտնաբերվել մահացածը, իսկ ավտոմեքենան էլ՝ մոտ 150-200 մետր հեռավորության վրա։

Տեղում իրավիճակը մի պահ լարված էր և շնորհիվ Հրազդանի ոստիկանների և ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի պարեկների՝ ամեն ինչ հանդարտվեց։

Աղբյուր՝ 24News.am