Կոտայքի մարզում Opel-ը բախվել է ծառերին ու հայտնվել հանդիպակաց գոտում. վթարային իրավիճակ ստեղծած վարորդը փախել է

Աբովյան11:37 | հոկտեմբերի 30, 2026Կոտայքի մարզում Opel-ը բախվել է ծառերին ու հայտնվել հանդիպակաց գոտում. վթարային իրավիճակ ստեղծած վարորդը փախել է
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08:00-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի Աբովյանի վարչական տարածքում՝ «Green Mobility»-ի, բախվել է ճանապարհի բաժանարար գոտում եղած ծառերին ու հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում, հաղորդում է Shamshyan.com—ը։
Վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Կայքի տեղեկություններով պարեկներն ունեն օպերատիվ տեղեկություն, որ վթարի պատճառը եղել է մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելը ով այնուհետև դեպքի վայրից դիմել է փախուստի։
Տեղադրություն
Թեմա
Իրադարձություն
Աղբյուրը՝ NEWS.am
