Կոնջորյանը, Բաղդասարյանն ու Սանդիկովը մեկնում են Թուրքմենբաշի՝ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովին մասնակցելու

ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողով14:44 | նոյեմբերի 12, 2026Կոնջորյանը, Բաղդասարյանն ու Սանդիկովը մեկնում են Թուրքմենբաշի՝ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովին մասնակցելու
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ, ԱԺ փոխխոսնակ Հայկ Կոնջորյանը, ՔՊ–ական պատգամավորներ Նազելի Բաղդասարյանը, Ալեքսեյ Սանդիկովը նոյեմբերի 17–21–ին գործուղվում են Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաք։
Նրանք այնտեղ կմասնակցեն ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի, լիագումար նիստերի և մշտական հանձնաժողովների աշխատանքներին։
Պատգամավորների հետ Թուրքմենբաշի կմեկնեն նաև ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության այցերի և ընդունելությունների կազմակերպման բաժնի պետ Մամիկոն Մարգարյանը և ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ Սոֆյա Մնացականյանը։
Կազմակերպություն
ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողով
Անձ
Հայկ ԿոնջորյանՆազելի Բաղդասարյան
Թեմա
Տեղադրություն
Աղբյուրը՝ NEWS.am
