Կոլումբիայում հարձակվել են ռազմաբազայի շրջանի վրա, կան զոհեր

Կոլումբիա15:27 | նոյեմբերի 2, 2026Կոլումբիայում հարձակվել են ռազմաբազայի շրջանի վրա, կան զոհեր
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Կոլումբիայի արևմտյան հատվածում առնվազն չորս մարդ է զոհվել. անհայտ անձինք անօդաչու թռչող սարքեր են կիրառել և ռազմաբազայի մերձակայքում ականապատ ինքնաթափ պայթեցրել: Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է Տոլիմա դեպարտամենտի նահանգապետ Ադրիանա Մագալի Մատիսը։
Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 2-ի լույս գիշերը Պլանադաս մունիցիպալիտետում՝ ռազմաբազայի տեղակայման շրջանում։
«Պլանադասում իրականացված հարձակման հետևանքով, նախնական տվյալներով, զոհվել է չորս մարդ, այդ թվում՝ ընդամենը երկու ամսական նորածին», — նշել է նահանգապետը։
Ըստ Tiempo պարբերականի՝ պայթյունի հետևանքով լրջորեն վնասվել է մի քանի բնակելի տուն։ Բացի այդ, հրդեհ է բռնկվել նաև տեղի դեղատանը։
Մունիցիպալիտետի ղեկավար Խուան Կամիլո Ուեխե Ռիբերան սոցցանցերում հայտարարել է պարետային ժամ սահմանելու մասին։
Հասանելի է
Տեղադրություն
Օբյեկտ
Թեմա
Աղբյուրը՝ NEWS.am
