Կողբավան գյուղի տարածքում իրականացվել է ապoրինի արդյունահանում (վիդեո)

Արմավիր13:40 | նոյեմբերի 4, 2026Կողբավան գյուղի տարածքում իրականացվել է ապoրինի արդյունահանում (վիդեո)
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Համայնքային ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Արմավիրի մարզի Կողբավան գյուղի տարածքում իրայանացվում է ապօրինի արդյունահանում։
Տեղեկությունն իրացնելիս համայնքային ոստիկանները պարզել են, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերություն, մեկ այլ ընկերության միջոցով, առանց թույլտվության և լիցենզիայի, ապօրինի արդյունահանել են 900 խորանարդ մետր հրաբխային խարամ, որի հետևանքով պետությանը պատճառվել է 780 հազար դրամի վնաս։ Հոկտեմբերի 26-ին ոստիկանները խարամ բարձած երկու բեռնատար ապօրինի արդյունահանման տարածքից տեղափոխել են պահպանվող հատուկ տարածք։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, պետությանը պատճառված վնասը վերականգնվել է։
Տեղադրություն
Թեմա
ՀանցագործությունՀանքարդյունաբերություն
Աղբյուրը՝ NEWS.am
