Կոբախիձե․ Վրաստանը և Ադրբեջանը պայմանավորվել են արագացնել սահմանազատումն ու սահմանագծումը

Ադրբեջան15:43 | հոկտեմբերի 30, 2026Կոբախիձե․ Վրաստանը և Ադրբեջանը պայմանավորվել են արագացնել սահմանազատումն ու սահմանագծումը
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Վրաստանը և Ադրբեջանը պայմանավորվել են արագացնել սահմանազատման և սահմանագծման գործընթացը։ Այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Նրա խոսքով՝ քննարկումներ են կայացել ինչպես տնտեսական համագործակցության ադրբեջանա-վրացական համատեղ միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստում, այնպես էլ երկու երկրների վարչապետների երկկողմ հանդիպման ընթացքում։
Կոբախիձեն նշել է, որ վերջին տարիներին սահմանազատման և սահմանագծման հարցերում առաջընթաց չի գրանցվել։
«Մեր ադրբեջանցի բարեկամների հետ միասին մենք ցանկանում ենք արագ առաջընթացի հասնել այս ուղղությամբ։ Անհրաժեշտ է բարեկամական մթնոլորտում քննարկել վեճի յուրաքանչյուր կողմը։ Նման մոտ 15 ասպեկտ կա, և մենք պետք է ակտիվորեն աշխատենք դրանց բոլորի շուրջ», — ասել է նա։
<!—>
Հասանելի է
[—>русский
Տեղադրություն
Թեմա
Սահմանի դելիմիտացիաՔաղաքականություն
Անձ
Աղբյուրը՝ NEWS.am
