Կիմ Չեն Ընը կասեցրել է ՌԴ-ին տրամադրվող օգնությունը. ուկրաինական հետախուզություն

Կիմ Չեն Ընը կասեցրել է ՌԴ-ին տրամադրվող օգնությունը. ուկրաինական հետախուզություն

Կիմ Չեն Ըն21:01 | նոյեմբերի 27, 2026Կիմ Չեն Ընը կասեցրել է ՌԴ-ին տրամադրվող օգնությունը. ուկրաինական հետախուզություն
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Կիմ Չեն Ընը կասեցրել է ՌԴ-ին տրամադրվող օգնությունը. ուկրաինական հետախուզություն<!—>

]—>

Հոկտեմբերին Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի միջև լարվածություն է առաջացել՝ պայմանավորված ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի հայտարարությամբ։ Դրա մասին ասվում է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության հայտարարության մեջ։

«Վերջինս նշել է, որ ապագայում Կրեմլը կնպաստի Սեուլի և Փհենյանի միջև հարաբերություններում լարվածության թուլացմանը, ինչը վրդովմունք է առաջացրել Հյուսիսային Կորեայում։

Ամսվա վերջին ԿԺԴՀ արտգործնախարար Չխվե Սոն Հին ընդգծել է, որ նման հայտարարությունները չեն համապատասխանում երկու պետությունների միջև դաշնակցային պայմանավորվածությունների բնույթին, ինչպես նաև պարզաբանումներ է պահանջել Հարավային Կորեայի նկատմամբ Ռուսաստանի քաղաքականության վերաբերյալ։

Չխվե Սոն Հին հայտարարել է Ռուսաստանին տրամադրվող ռազմական աջակցության ժամանակավոր կասեցման մասին։ Ըստ առկա տեղեկությունների՝ համապատասխան որոշումն անձամբ ընդունել է Կիմ Չեն Ընը։ Մասնավորապես, սահմանափակումները նախատեսում են ռուսական ռազմատրանսպորտային ինքնաթիռների կողմից ԿԺԴՀ օդային տարածքի օգտագործման արգելք, ինչպես նաև KN-23 բալիստիկ հրթիռների և հրետանային զինամթերքի հերթական խմբաքանակի մատակարարումների կասեցում։

Բացի դրանից, Փհենյանը ձգձգում է Ռուսաստանի տարածքում հյուսիսկորեական զորախմբի թվակազմը 8,5 հազարից մինչև 50 հազար զինծառայողի հասցնելու վերաբերյալ ռուսական խնդրանքի կատարումը»,- նշել են ուկրաինական հետախուզությունում։

<!—>

Հասանելի է

[—>русский

Անձ

Կիմ Չեն Ըն

Թեմա

ՌազմականՔաղաքականություն

Տեղադրություն

Հյուսիսային ԿորեաՌուսաստան