Կիևի մարզում ռուսական գիշերային հարվածների հետևանքով երեք մարդ է զոհվել, այդ թվում՝ երեխա

Կիևի մարզում ռուսական գիշերային հարվածների հետևանքով երեք մարդ է զոհվել, այդ թվում՝ երեխա

Ուկրաինական իշխանությունների հաղորդմամբ՝ ռուսական գիշերային հարվածների հետևանքով Կիևի մարզում երեք մարդ է զոհվել, այդ թվում՝ 2022 թվականին ծնված երեխա։ Եվս երեք մարդ վիրավորվել է։ Կիևում, նախնական տվյալներով, առնվազն չորս մարդ է վիրավորվել։ Փրկարարները շարունակում են վերացնել հարձակման հետևանքները։

Ուկրաինայի ԱԻ պետական ծառայությունը հայտնել է, որ ռուսական հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել երկհարկանի առանձնատանը։

«Ցավոք, երեք մարդ է զոհվել, նրանց թվում՝ 2022 թվականին ծնված երեխա։ Եվս երեք մարդ վիրավորվել է»,– ասվում է հաղորդագրությունում։

Կիևի վրա հարձակման հետևանքով առնվազն չորս մարդ է վիրավորվել նաև քաղաքի իշխանությունների տվյալներով։ Կիևի մարզի վարչակազմի ղեկավար Տիմուր Տկաչենկոյի խոսքով՝ վիրավորների թվում երեխա կա։

«Տեղում աշխատում են փրկարարներն ու բոլոր անհրաժեշտ ծառայությունները։ Հետևանքների վերացման աշխատանքները շարունակվում են։ Ռուսաստանը շարունակում է ահաբեկել խաղաղ բնակչությանը։ Այժմ մեր խնդիրն է օպերատիվ կերպով վերացնել հետևանքները, օգնել տուժածներին և ապահովել մարդկանց անվտանգությունը»,– նշել է նա։

Ուկրաինայի ԱԻ պետական ծառայության տվյալներով՝ հրշեջները շարունակում են պայքարել մայրաքաղաքի Գոլոսեևսկի և Օբոլոնսկի շրջաններում բռնկված հրդեհների դեմ։ Կրակը, ըստ ամենայնի, ընդգրկել է պահեստային տարածքներ և ավտոտնակներ։

Աղբյուր՝ 24News.am