Կենտրոն վարչական շրջանում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանաչափը
Աղտոտված օդ11:12 | նոյեմբերի 28, 2026Կենտրոն վարչական շրջանում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանաչափը
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
Երևանի Կենտրոն վարչական շրջանում նոյեմբերի 18-24-ն ընկած ժամանակահատվածում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ, իսկ ազոտի երկօքսիդի պարունակությունն ամբողջ շաբաթ գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։
Արաբկիր, Շենգավիթ և Նոր Նորք վարչական շրջաններում փոշու և ազոտի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։
Ծծմբի երկօքսիդի պարունակության սահմանային թույլատրելի կոնցենտրացիայի գերազանցում չի արձանագրվել։
Թեմա
Կազմակերպություն
Հիդրոօդերևութաբանության Եվ Մոնիթորինգի Կենտրոն
Տեղադրություն
