Կաթողիկոսին անձեռնմխելիություն պետք է տրվի, ընդդիմությունը նախաձեռնությամբ պետք է հանդես գա

Կաթողիկոսին անձեռնմխելիություն պետք է տրվի, ընդդիմությունը նախաձեռնությամբ պետք է հանդես գա

Աննախադեպ խայտառակություն է, այսպիսի դեպք հայոց պատմության մեջ չի եղել, որ Կաթողիկոսին դատարանում դատեն, այս ամենը նաև անարգանք է իրավապահների կողմից, ինչը հետագայում քաղաքական և իրավական հետևանք կունենա։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց Երևան քաղաքի ավագանու նախկին անդամ Դավիթ Խաժակյանը։

Բանախոսի խոսքով՝ Փաշինյանը վայրենի պայքարի է դուրս եկել ազգային Եկեղեցու դեմ, ընդդիմությունը բոլոր գործիքակազմերով պետք է պայքարի։
«Առաջարկում եմ, որ ընդդիմությունն օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գա, որպեսզի Կաթողիկոսին անձեռնմխելիություն տրվի, իմունիտետ շնորհվի, ինչը ունի Հռոմի պապը, որպեսզի որևէ դատավոր կամ քննչական մարմին առանց համաձայնության չկարողանա նրա դեմ քրեական գործ հարուցել։ Իշխանության կողմից այդ նախագծի մերժումը կնշանակի, որ նրանք պայքարում են ոչ թե Եկեղեցու, այլ ինստիտուտի դեմ, քանի որ իրենց հաճո Կաթողիկոսը ևս կարող է օգտվել այդ հնարավորությունից»,- մեկնաբանեց Խաժակյանը։

Աղբյուր՝ 24News.am