Կասեցվել է ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքների արտադրամաս

Կասեցվել է ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքների արտադրամաս

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները վերահսկողական միջոցառում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Արայիկ Նավասարդյանին պատկանող ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքների արտադրամասում (Տավուշի մարզ, Նոյեմբերյան համայնք, Բերդավան բնակավայր):

Հայտնաբերված սանիտարահիգիենիկ նորմերի խախումները հիմք են դարձել արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցնելու համար:

– արտադրամասի պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,
– դռները եղել են անհարթ, պատրաստված չեն եղել չներծծող նյութերից,
– բացվող ներքին պատուհանները չեն ունեցել հեշտությամբ հանվող և մաքրվող միջատապաշտպան ցանցեր։

Ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքների արտադրամասը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը։

Աղբյուր՝ 24News.am