Կալիֆոռնիայում երկու կին պարաշյուտիստ է զոհվել օդում բախման հետևանքով

Կալիֆոռնիա11:03 | նոյեմբերի 7, 2026Կալիֆոռնիայում երկու կին պարաշյուտիստ է զոհվել օդում բախման հետևանքով
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Երկու փորձառու կին պարաշյուտիստներ են զոհվել Հարավային Կալիֆոռնիայի Լեյք Էլսինոր քաղաքի շրջանում՝ ցատկի ժամանակ տեղի ունեցած բախման հետևանքով, հայտնում է NBC News-ը։
Տեղական իշխանությունների և Skydive Elsinore պարաշյուտային կենտրոնի ներկայացուցիչների հաղորդմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ՝ կեսօրից քիչ առաջ։
Կենտրոնի տվյալներով՝ մարզուհիները բախվել են մոտ 46 մետր բարձրության վրա, երբ պատրաստվում էին վայրէջքի։ Նրանց պարաշյուտները կառչել են միմյանցից։
Ականատեսների խոսքով՝ ազատ անկումն անցել է առանց միջադեպերի, և երկու պարաշյուտիստներն էլ բացել են պարաշյուտների գմբեթները նախատեսված բարձրության վրա։ Բախման պատճառը դեռ պարզված չէ։ Skydive Elsinore-ից հայտնել են, որ սարքավորումների անսարքության նշաններ չեն հայտնաբերվել։
Պարաշյուտիստները ծանր վնասվածքներ են ստացել և ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել հիվանդանոց, որտեղ ավելի ուշ մահացել են։ Զոհերի անունները չեն հրապարակվում մինչև նրանց հարազատներին տեղեկացնելը։
Կենտրոնի ներկայացուցիչ Ջոշ Հոլի խոսքով՝ երկու մարզուհիներն էլ ժամանել էին ԱՄՆ-ի այլ շրջաններից և մասնակցում էին California Women’s Upright Record Team նախագծին։ Թիմը պատրաստվում էր համաշխարհային ռեկորդ սահմանել՝ մարմնի ուղղահայաց դիրքը պահպանելով ցատկ կատարող կանանց թվով։ Միջոցառումը նախատեսված էր շարունակել մինչև կիրակի։
ԱՄՆ-ի պարաշյուտային սպորտի ասոցիացիայի տվյալներով՝ 2025 թվականին երկրում ցատկերի ժամանակ զոհվել է 16 մարդ։ Նույն ժամանակահատվածում կատարվել է մոտ 3,47 միլիոն ցատկ։
<!—>
Հասանելի է
[—>русский
Տեղադրություն
Թեմա
Աղբյուրը՝ NEWS.am
