Ի՞նչ ունեցվածք են հայտարարագրել Արարատ Միրզոյանն ու իր կինը

Ի՞նչ ունեցվածք են հայտարարագրել Արարատ Միրզոյանն ու իր կինը

Արարատ Միրզոյանը, ով 2021 թ. օգոստոսի 19-ից  զբաղեցնում է արտաքին գործերի նախարարի պաշտոնը, 2026 թվականի մայիսի 29-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2025 թվականի գույքի և եկամուտների հայտարարագիրը։ Այսպես, ըստ հայտարարագրի,
Արարատ Միրզոյանը բնակվում է կնոջ և երկու անչափահաս երեխաների հետ, հայտարարագրել է անհատական բնակելի տուն Կոտայքի մարզում՝ համատեղ սեփականության իրավունքով և բնակարան Երևանում՝ կրկին համատեղ սեփականության իրավունքով։
Բանկային հաշիվների մեկում տարվա սկզբին եղել է 2,746,797 դրամ, որը տարվա ավարտին կազմել է 7,798,000 դրամ։ Մեկ այլ հաշվին տարվա սկզբում եղել է 22,000 դոլար, տարվա ավարտին այն կազմել է 30,000 դոլար։
Տարվա սկզբում ԱԳ նախարարը եվրո չի հայտարարագրել, իսկ տարվա ավարտին ունեցել է կանխիկ 25,000 եվրո, 37,000 դոլար, որը տարվա ավարտին կազմել է 20,000 դոլար և 2,750,000 դրամ, որը տարվա ավարտին կազմել է 1,200,000 դրամ։
Հաշվետու տարվա ընթացքում Արարատ Միրզոյանը եկամուտ է ստացել երկու աղբյուրից 31,226,886 դրամի չափով, որից 2,861,291 դրամը՝ ֆինանսների նախարարությունից որպես եկամտային հարկի վերադարձ, 28,365,595 դրամը ԱԳՆ-ից որպես աշխատավարձ։
Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 24,714,728 դրամ։ 6,008,000 դրամ նա ծախսել է ուսման համար։ Հաշվետու տարվա ընթացքում վարկի մարմանն ուղղել է 4,850,000 դրամ, 13,880,000 դրամ ծախսել է անշարժ գույքի վերանորոգման համար։
Արարատ Միրզոյանի կինը՝ Գոհար Աբաջյանը, հայտարարագրել է բնակելի տուն Կոտայքի մարզում համատեղ սեփականության իրավունքով և բնակարան Երևանում՝ կրկին համատեղ սեփականության իրավունքով։

Աբաջյանը ունի BMW մակնիշի ավտոմեքենա 2024 թվականի արտադրության, որը ձեռք է բերել 2024 թվականին։

Բանկային երկու հաշվում հայտարարատուն ունեցել է տարվա սկզբում 2,040 դրամ, որը տարվա ավարտին դարձել է 2,373,741 դրամ և 96.96 դոլար, տարվա ավարտին մնացել է 0 դոլար։

Գոհար Աբաջյանը հաշվետու տարվա սկզբում ունցել է 10․000 դոլար կանխիկ, որը տարվա ավարտին մնացել է նույնը և 340,000 դրամ կանխիկ, որը տարվա ավարտին կազմել է 850,000 դրամ։

Հիշեցնենք, որ 2025 թվականից Աբաջյանը նշանակվել էր «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի տնօրեն։ Այդ կենտրոնից նա ստացել է 15,490,182 դրամ աշխատավարձ։ Հիշեցնենք, որ «Ներդրումների աջակցման կենտրոն»-ը պետական հիմնադրամ է, հոգաբարձուների խորհրդի նախագահը Նիկոլ Փաշինյանն է։ Հաշվետու տարվա ընթացքում Աբաջյանը աշխատավարձ է ստացել նաև «ԷՆՎԻԴԻԱ ԱՐՄԵՆԻԱ»-ից 12,830,356 դրամ։ Նշենք, որ ընկերությունը գործում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում:  Հաշվետու տարվա ընթացքում նա ստացել է ընդհանուր 28,320,538 դրամ։

Աղբյուր՝ 24News.am