Ի՞նչ ճակատագիր է սպասվում ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տանը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է, որ մի քանի կոմպոզիտորներ ահազանգել են՝ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը կարող է երկարաժամկետ վարձակալության տրվել արտասահմանյան ընկերության։ Նրանք մտահոգ են, որ հաստատությունը կկորցնի իր նշանակությունը, և իրենք լիարժեքորեն չեն օգտվի դրա հնարավորություններից։

Աղբյուրը նշում է, որ առանձին քոթեջներ արդեն երկարաժամկետ վարձակալության են տրված մասնավորների, իսկ այս մասին միության նախագահը խոսել է դեռ 2022-ին։ Ըստ կոմպոզիտորների, այժմ հնարավոր է ամբողջ համալիրի վարձակալություն (կամ կառավարում)։

«Փաստը» պարզաբանում է խնդրել ՀԿՄ նախագահ Արամ Սաթյանից, ով առաջարկել է հանդիպել միությունում։ Թերթը գրավոր հարցում է ուղարկել՝ պարզելու ընթացող գործընթացները և նախագահի որդու հնարավոր կապը դրանց հետ։

Աղբյուր՝ 24News.am